20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին
Այլ Լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային դոնորներին կոչ է արել օպերատիվ և մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին, որը ֆինանսական ծանր իրավիճակում է գտնվում մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 «Ես կոչ եմ անում հզոր միջազգային աջակցություն ցուցաբերել Լիբանանի բոլոր կարիքավորներին, հատկապես կանանց և աղջիկներին, ովքեր ավելի խոցելի են ճգնաժամի ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում այն երկրներին, որոնք արդեն շոշափելի ֆինանսական, նյութական և մասնագիտացված օգնություն են ցուցաբերում»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Լիբանանում հումանիտար իրավիճակին նվիրված ճեպազրույցի ժամանակ ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է աջակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, ով օգոստոսի 9-ին Լիբանանին աջակցելու համար միջազգային համաժողով էր նախաձեռնել:

Ավերիչ պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են ապակիներ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահվող 2750 տոննա առգրավված ամոնիակի սելիտրայի պայթելը, ինչի հետևանքով զոհվել է 158 մարդ, ավելի քան 6 հազար մարդ վիրավորվել է։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայերի համար պարզաբանել է քաղաքացիություն ստանալու կարգը

Նատա Հարությունյան

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով

Անի Գրիգորյան

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին