18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով`առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դեմ պայքարելու համար համապարփակ մոտեցում է անհրաժեշտ: «Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա:

Նախևառաջ Գուտերիշը նկատի է ունեցել «հասարակական վստահության քայքայումը»: «Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես հատկապես մտահոգված եմ սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Վերջինս դեմ է արտահայտվել նաև համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն:

Նմանատիպ Հոդվածներ

Լիակատար աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը

Նատա Հարությունյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Նատա Հարությունյան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին