14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը լքել է դահլիճը Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթի ժամանակ
Աշխարհ

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը լքել է դահլիճը Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթի ժամանակ

Էրդողանը մեղադրում է Իսրայելին Երուսաղեմին ճնշելու մեջ` նշելով, որ Թրամփը «համագործակցում» է Իսրայելի հետ:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը երեքշաբթի օրը լքեց դահլիճը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթի ժամանակ `մեղադրելով նրան հակասեմականության մեջ:

«Էրդողանը շարունակում է իր ստերն ու հակասեմական հայտարարությունները Իսրայելի դեմ, և կարևոր է, որ աշխարհն իմանա այն երկակի ստանդարտները, որոնցով նա ապրում է երկար տարիներ», — ասաց Էրդանը:

Էրդողանը քննադատեց Իսրայելի քաղաքականությունը Երուսաղեմում և պաղեստինցիների նկատմամբ:

«Պաղեստինի գրավումը և ճնշումը մարդկության արյունահոսող վերք է», — ասաց Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ասել է « այդ կեղտոտ ձեռքը» (ենթադրաբար իսրայելցիների մասին է խոսքը) «անընդհատ հանդգնում է բարձրանալ» Երուսաղեմի սուրբ վայրերում:

Էրդողանն անդրադարձավ պաղեստինցիներին` նշելով, որ «նրանք ավելի քան կես դար ոտքի են կանգնել իսրայելական բռնության և ահաբեկման քաղաքականության դեմ»:

Թուրքիայի նախագահը մեղադրեց Թրամփին Իսրայելի հետ «համագործակից» լինելու մեջ և իր խաղաղության ծրագիրը անվանեց «հանձնվելու փաստաթուղթ»:

«Թուրքիան չի սատարելու ոչ մի ծրագրի, որին Պաղեստինի ժողովուրդը համաձայնություն չի տալիս », — ասաց Էրդողանը,- Իսրայելի ծրագիրը նպատակ ունի քայքայելու հիմնարար միջազգային սկզբունքները»:

Ինչ վերաբերում է Երուսաղեմում դեսպանատներ բացած կամ բացել ծրագրող երկրներին, Էրդողանն ասաց, որ նրանց «միջազգային իրավունքի խախտումը միայն բարդացնում է հակամարտությունը»:

ԱՄՆ-ը և Գվատեմալան ներկայումս Երուսաղեմում դեսպանատներ ունեցող միակ երկրներն են, թեև մի քանի այլ երկրներ, ներառյալ Հոնդուրասը, Սերբիան և Կոսովոն, հայտարարել են իրենց առաքելությունները տեղափոխելու մտադրության մասին:

«Պաղեստինյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Պաղեստինի անկախ, ինքնիշխան պետության հետ՝ 67 սահմանակետերով և Երուսաղեմ մայրաքաղաքով: Սրանից բացի այլ լուծումներ փնտրելը զուր է, միակողմանի ու անարդար», — ասաց նա:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին