-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ՄԱԿ-ում 2020 թվականին համաշխարհային առեւտրի բնագավառում 7–9 տոկոս անկում են կանխատեսում
Աշխարհ

ՄԱԿ-ում 2020 թվականին համաշխարհային առեւտրի բնագավառում 7–9 տոկոս անկում են կանխատեսում

2020 թվականին կորնոավիրուսի համավարակի հետեւանքով համաշխարհային առեւտրի բնագավառում անկումն անցյալ տարվա համեմատությամբ կկազմի 7 – 9 տոկոս: Հոկտեմբերի 21-ին այս կանխատեսմամբ հանդես Է եկել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համադաշնությունը (ՅՈՒՆԿՏԱԴ)։

«ՅՈՒՆԿՏԱԴ-ը 2020 թվականի համար գլոբալ առեւտրի բնագավառում անկումը կանխատեսում Է 7-ից մինչեւ 9 տոկոս արժեքային արտահայտությամբ, չնայած երրորդ եռամսյակում աշխուժացման նշաններին»,- նշված Է կազմակերպության լրատվական տեղեկագրում: 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով համաշխարհային առեւտրի բնագավառում արձանագրվել Է հինգտոկոսանոց կրճատում անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամ: Այդ արդյունքը, սակայն, Էապես ավելի լավ Է, քան երկրորդ եռամսյակում, երբ անկումը հասել Էր 19 տոկոսի, պարզաբանում են փորձագետները: Չորրորդ եռամսյակի համար համաշխարհային առեւտրին, նախնական կանխատեսումների համաձայն՝ կարմիր գոտուց դուրս գալ չի հաջողվի, եւ ցուցանիշները կլինեն 3 տոկոսով ցածր, քան 2019 թվականի չորրորդ եռամսյակում: ՅՈՒՆԿՏԱԴ-ն ուշադրություն Է հրավիրում «առեւտրի ուշագրավ աշխուժացման վրա Չինաստանում»:

«Այդ երկրի արտահանումը, որն անկում Էր ապրում համավարակի առաջին ամիսներին, կայունացել Է երկրորդ եռամսյակում եւ խիստ աճել երրորդ եռամսյակում»,- ասված Է տեղեկագրում: Փորձագետները 2020 թվականի արդյունքներով ՉԺՀ-ի համար առեւտրի աճի տեմպերը կանխատեսում են գրեթե 10 տոկոս: Ի տրաբերություն մյուս խոշոր տնտեսությունների Չինաստանի ներմուծումը հուլիսին եւ օգոստոսին կայունացել Է եւ սեպտեմբերին աճել 13 տոկոսով»,- արձանագրում են ՅՈՒՆԿՏԱԴ-ում: Բժշկական նյութերի առեւտուրը, որոնք առնչություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, ապրիլին միջին չափով աճել Է ավելի քան 50 տոկոսով: Ըստ որում այդ աճից, լրատվական տեղեկագրի համաձայն, առավել օգուտ քաղել են ամենից առաջ բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի բարձր մակարդակով երկրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար

Նատա Հարությունյան

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին

Անի Գրիգորյան

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին