-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Մահացել Է ամերիկյան մուլտֆիլմի համար Սպիտակաձյունիկի նախատիպ դարձած դերասանուհին
Այլ Լուրեր

Մահացել Է ամերիկյան մուլտֆիլմի համար Սպիտակաձյունիկի նախատիպ դարձած դերասանուհին

Հոկտեմբերի 21-ին կյանքի 101-րդ տարում մահացել Է պարուսույց եւ դերասանուհի Մարջ Չեմպիոնը, որի արտաքինը նախատիպ Է ծառայել ամերիկյան Walt Disney ընկերության «Սպիտակաձյունիկը յոթ թզուկները»(Snow White and the Seven Dwarfs, 1937) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի համար: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտնել Է The New York Times թերթը:

Թերթի տվյալներով՝ դերասանուհու մահը հավաստել Է նրա որդի Գրեգը, որի հետ վերջին կես տարում նա ապրում Էր Կալիֆոռնիայի նահանգում: Պարերի մարզչի դուստրը, որը 1919 թվականին ծնվել Է Լոս Անջելեսում, իր պարապմունքներն սկսել Է արդեն երեք տարեկանում, 1937 թվականին ամուսնացել Է նկարիչ-մուլտիպլիկատոր Արթուր Բեբիթի հետ, որն ստեղծել Է Գուֆֆիի պերսոնաժը, ինչպես նաեւ մասնակցել Է «Սպիտակաձյունիկի» աշխատանքներին:

1947 թվականին ամուսնացել Է մանկության ընկեր պարող Գովեր Չեմպիոնի հետ, որի հետ նրանք նկարահանվել են մի շարք ֆիլմերում եւ «Մարջ եւ Գովեր Չեմպիոնների շոուն» սեփական կատակերգական սերիալում: 1960 թականին բաժանվելով Գվերից՝ Չեմպիոնը 1977 թականին վերստին ամուսնացել Է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր Բորիս Սագալի հետ: Անցյալ դարի 80-ական թվականներին պարարվեստ Է դասավանդել Նյու Յորքում, երկար տարիներ եղել Է ամերիկյան «Թոնի» բարձրագույն թատերական պարգեւի կոմիտեի կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին