29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99968 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Դայանա Ռիգը
Աշխարհ

Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Դայանա Ռիգը

Բրիտանացի դերասանուհի Դայանա Ռիգը 82 տարեկան հասակում մահացել է: Այդ մասին հաղորդում է Metro-ն:

Վեց ամիս առաջ նրա մոտ հայտնաբերել են օնկոլոգիական հիվանդություն: «Մենք մեծ տխրությամբ տեղեկացնում ենք, որ Դամա Դայանա Ռիգը խաղաղ մահացել է այսօր առավոտյան: Նա եղել է տանը` իր ընտանիքի հետ»,- նշել է նրա գործակալ Սայմոն Բերեսֆորդը:

Դայանա Ռիգը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում և թատերական ներկայացումներում:

Նա հայտնի է Ջեյմ Բոնդի մասին ֆիլմում որպես Թրեյսի դի Վինչենցոյի դերակատար, ինչպես նաև «Գահերի խաղը» սերիալում իր դերով: Դերասանուհին Էմմի և Թոնի մրցանակաբաշխությունների դափնեկիր է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին