27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, բայց նոր հիվանդանոցներ են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․ նախարար
Կարևոր

Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, բայց նոր հիվանդանոցներ են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․ նախարար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք ազատվելով նորից արագ զբաղեցվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է: Էլի նոր հիվանդանոցներ ենք ունենալու՝ միացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-նշեց Թորոսյանը:

Ինչ վերավերում է 1273 թեստի արդյունքում արձանագրված 349 նոր դեպքին, Թորոսյանը նշեց, որ  թիվը  ցածր է և հավասար է կիրակի արձանագրված դեպքերի թվին:

«Այս ցածր տոկոսը պայմանավորված է հիմնականում կատարված թեստերի քիչ թվով: Իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրով: Արդեն երկար ժամանակ է, որ երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, շաբաթը նոր է սկսվում, և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են և դառնում մեր հնարավոր մաքսիմալ հզորությանը համապատասխան՝ մոտ 2500 թեստին համապատասխան»,-մանրամասնեց նախարարը:

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին