Գլխավոր » Մամուլի հրապարակման հետքերով NewArmenia.am-ը ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում է (տեսանյութ)
Վիդեո

Մամուլի հրապարակման հետքերով NewArmenia.am-ը ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում է (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մամուլում հրապարակվել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի խումբ աշխատակիցների բաց նամակն` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործունեությունից՝ մասնավորապես, նշելով, որ վերջինս չի պատասխանում տարածքային ստորաբաժանումների ղեկավարների զանգերին, նրանց ժամերով սպասեցնում է ընդունարանում, սակայն չի ընդունում։

Նամակագիրները պնդել էին նաև, որ Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի և պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել:

Նամակի հետքերով NewArmenia.am-ը շրջայց կատարեց Բնապահպանության տեսչական մարմնում, զրուցեց նաև Վ. Ավետիսյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իր մոտեցումն աշխատանքի կազմակերպման վերաբերյալ. աշխատողը աշխատելու է, չաշխատողը` չի աշխատելու։ Վիգեն Ավետիսյանի և տեսչական մարմնի այլ աշխատակիցների պարզաբանումները՝ տեսանյութում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին