23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում
Այլ Լուրեր

Մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։ 

Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել  մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն հայտնաբերվել: 

Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում շուրջ երեք տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամաբ իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել է սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք, որի հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում արձանագրված այլ թերությունների վերաբերյալ իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի  գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են նաև հանգստայան օրերի։

Նմանատիպ Հոդվածներ

Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի

Diana Amirkhanyan

«Հրապարակ». Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին փորձում են համոզել, որ հրաժարվի պաշտոնից ազատվելու դիմումից

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին