1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Մայր Աթոռը 26 մլն դրամի բժշկական պարագաներ է հանձնել Առողջապահության նախարարությանը
Այլ Լուրեր

Մայր Աթոռը 26 մլն դրամի բժշկական պարագաներ է հանձնել Առողջապահության նախարարությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է նվիրատվություններ ստանալ համաճարակային իրավիճակի հետևանքով դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս հիսուն հազար ԱՄՆ դոլար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է քսանհինգ հազար ԱՄՆ դոլար։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր Աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ Առողջապահության նախարարությանը։ Մայր Աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է իր ծառայությունը բերել առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում:

Նմանատիպ Հոդվածներ

Մայր Աթոռում աշխարհասփյուռ թեմերից ստացվում են նվիրատվություններ՝ ի աջակցություն Արցախի

Անի Գրիգորյան

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռը հանգանակություններ է ստանում

Անի Գրիգորյան

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին