-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115625.6 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Մայր Աթոռում աշխարհասփյուռ թեմերից ստացվում են նվիրատվություններ՝ ի աջակցություն Արցախի
Այլ Լուրեր

Մայր Աթոռում աշխարհասփյուռ թեմերից ստացվում են նվիրատվություններ՝ ի աջակցություն Արցախի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է ևս ութ միլիոն ռուբլի գումար, Կանադայի հայոց թեմից՝ երկու հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար։

Ռումինիայի հայոց թեմից ստացվել է տասներեք հազար երեք հարյուր ԱՄՆ դոլար, Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուց՝ հինգ հազար եվրո, Միլանի համայնքից՝ երկու հազար երեք հարյուր եվրո գումար։

Բարերար Հարություն Մխչյանի կողմից հատկացվել է տասը հազար ԱՄՆ դոլար։

Նմանատիպ Հոդվածներ

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռը հանգանակություններ է ստանում

Անի Գրիգորյան

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռում

Նատա Հարությունյան

Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմության» դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին