-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց նահատակ հերոսների հիշատակի արարողություն
Այլ Լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց նահատակ հերոսների հիշատակի արարողություն

Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։

Հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեց առ Աստված պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հերոս զորականների հոգիների հանգստության և խաղաղության համար։

Հիշատակի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց ողջ ժողովրդին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին