26 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70525 By Google Analytics 01.06.2020
Գլխավոր » Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում
Աշխարհ

Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բլումբերգն Ալաբամա նահանգում մարտի 3-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների հետ, որոնց շարքում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և այլոք:

Դեմոկրատների փրայմերիզների հաղթողը հայտնի կլինի 2020 թվականի ամռանը: Հենց նա մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է վերընտրվել:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք

Աշխեն

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

Սերինե

Նախագահը հեռավար զրուցել է Պլեխանովի անվ. տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի ուսանողների հետ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին