Գլխավոր » Մանիլայում թայֆունի պատճառով մոտ 300 չվերթ են չեղարկել
Աշխարհ

Մանիլայում թայֆունի պատճառով մոտ 300 չվերթ են չեղարկել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոտ 300 ներքին և միջազգային ավիաչվերթ է չեղարկվել Մանիլայի օդանավակայանում երեքշաբթի օրը «Տիսոյ» թայֆունի պատճառով, «Ria novosti» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել է «CNN Philippines» հեռուստակայանը:


Մանիլայի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 11-ին: Ինչպես հաղորդել են օդանավակայանի աշխատակիցները, նման որոշում է կայացվել, որովհետև թայֆունի պատճառով մայրաքաղաքում սպասվում են կործանարար հզորությամբ քամիներ: Ենթադրվում է, որ աշխատանքը կվերսկսվի երեկոյան ժամը 11-ին, սակայն, կախված եղանակային պայմաններից, կարող վերսկսումը հետաձգվել։


Ինչպես հաղորդում է «ABS-CBN» հեռուստակայանը, իշխանությունները դադարեցրել են աշխատանքները Մանիլայի բոլոր կառավարական ձեռնարկություններում, գործում են միայն այն ձեռնարկությունները, որոնք ապահովում են բուժօգնություն, ինչպես նաև պատասխաանտու են աղետների արձագանքման համար:
Գերագույն դատարանն էլ որոշել է մանիլայում դադարեցնել բոլոր դատարանների աշխատանքները:
Սպասվում է, որ թայֆունը Ֆիլիպինների տարածքը կլքի միայն հինգշաբթի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին