29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100947.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են
Այլ Լուրեր

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

Մաշտոցի պուրակում այժմ իրականացվող շինարարական աշխատանքներն օգոստոսի 4-ից դադարեցվել են՝ շինթույլտվության նորմերից շեղվելու պատճառով։

Լրագրողների հետ զրույցում այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ։

«Շինթույլտվություն ստացած քաղաքացին շեղվել է այդ նորմերից, և եթե մեկը դուրս է գալիս օրենքի սահմանից, տեղում պետք է պատժվի։ Հիմա այստեղ մինչև երեկ արդեն 4 արձանագրություն է եղել՝ մեկը փետրվարին, մեկը՝ մայիսին և երկուսը՝ հուլիսին։ Տուգանքները գրված են, և վերջին արձանագրության հետ կապված՝ նաև ուսումնասիրություն է սկսվել, թե ինչ շեղումներ կան… Իրենց նամակ ենք ուղարկել, և այդ հիմքով այսօր դադարեցվել են աշխատանքները, որ շեղումների քանակը հստակեցվի։ Ցավոք, մեր կառուցապատողները շատ հաճախ են գնում այդ խախտումներին»,- ասաց Մարությանը։

Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր էինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

Նմանատիպ Հոդվածներ

Երևանի քաղաքային իշխանությունը պատրաստ է անհրաժեշտ գործողությունների․ Հայկ Մարության

Անի Գրիգորյան

Համոզված եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ․ քաղաքապետ

Անի Գրիգորյան

Քննարկել ենք կենտրոնական փոստատան վերակառուցման նախագիծը. Հայկ Մարության

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին