21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91814.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Մասիսի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բնակարանագողը բռնվել է գողության պահին
Իրավունք

Մասիսի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բնակարանագողը բռնվել է գողության պահին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության Մասիսի բաժնում դեկտեմբերի 13-ին, ժամը 21.40-ին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկը գող է մտել։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել, ենթադրելով որ հանցամիտը դեռ ներսում է՝ տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել: 

Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները։

Քիչ անց վերադարձել է տանտերը, տունն ամբողջությամբ խառնված է եղել, իսկ հյուրասենյակում՝ արդեն ոստիկանների հսկողությամբ՝ իրեն անծանոթ տղամարդու է նկատել։

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բնակարանային գողություն կատարելու պահին հայտնաբերված 46-ամյա տղամարդը Երևանի բնակիչ է։
Նա ձերբակալվել է:
Նախաքննությունը վարում է Մասիսի քննչական բաժինը:

Նմանատիպ Հոդվածներ

58-ամյա տղամարդը գլխատել էր քրոջը. ոստիկանության մանրամասները

Նատա Հարությունյան

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Վանաձորում ոստիկանների նկատմամբ բռնության դեպքի առթիվ

Նատա Հարությունյան

Ոստիկանները բացահայտել են Արամուսի համայնքապետի ապօրինությունները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին