February 17, 2020
Գլխավոր » Մասնագետի կարծիքով հակածխախոտային օրենքի հետևանքները Հայաստանի համար կլինեն երկարատև ու կարևոր
Տնտեսություն և Բիզնես

Մասնագետի կարծիքով հակածխախոտային օրենքի հետևանքները Հայաստանի համար կլինեն երկարատև ու կարևոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը հակածխախոտային օրենքի ընդունումը համարում է Հայաստանի  համար շատ կարևոր քայլ: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում:

Պետրոսյանը նախ նկատեց, որ նախքան ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումը քարոզչական աշխատանք է եղել, հանրությանը նախապատրաստել են դրան: «Դա մեր ազգի հաղթանակն է: Այս օրենքի հետևանքները պետք է լինեն շատ երկարատև ու շատ կարևոր մեր երկրի համար: Մենք այդ ամենն անելիս հենվել ենք միջազգային լավագույն փորձի վրա: Շատ-շատ երկրներ արդեն դա ընդունել են»,-ասաց Պետրոսյանն ու նկատեց՝ Հայաստանում հակածխախոտային օրենքն ավելի համապարփակ է:

Նա նկատեց, որ օրենքը շատ դժվարությամբ ընդունվեց, դժգոհեց այն պատգամավորներից, որոնք օրենքի քննարկումները դիտարկում էին նաև տնտեսական, բիզնես շահերը:

Վերջին վիճակագրությունը ցույց է տվել, որ 15-65 տարեկան տղամարդկանց շուրջ 52 տոկոսը ծխում է: «Ծխողը կախվածության մեջ գտնվող մարդ է, իրեն դժվար է հրաժարվել այդ դժվարությունից, նրանց դուր չի գալիս այս օրենքը, խոսակցությունները: Ուղեղով հասկանում են, որ դա պետք է, բայց նրանց դուր չի գալիս, երբ արգելում են ինչ-որ տեղեր ծխել: Դրա համար ծխողների կարծիքի վրա հենվել պետք չէ: Մենք պետք է հենվենք մարդու առողջության պահպանման հարցերի, միջազգային փորձի վրա: Այդ երևույթը պետք է կամաց-կամաց Հայաստանից հանել»,-ասաց նա:

Հոգեբան Աննա Բադալյանը նշեց՝ ընտրությունը հենց սկսում է անչափահասության տարիքից: Եվ շատ կարևոր է, թե ով է այդ անչափահասի համար էտալոնային տեսակ՝ ծխող, թե չծխող մարդը:

ՀՀ ազգային ժողովը փետրվարի 13-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Նախագահի կողմից ստորագրվելուց հետո արգելքները ուժի մեջ կմտնեն տարբեր ժամանակներում:  2022 թվականի մարտից hանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխելը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՀԿ-ն կոչ Է անում սահմանափակել Էլեկտրոնային սիգարետների գովազդը

Diana Amirkhanyan

Ծխելուց հիվանդի հրաժարվելը մեծացնում Է վիրահատության հաջողության շանսերը. ԱՀԿ

Diana Amirkhanyan

Թորոսյանը գոհ չէ հակածխախոտային օրինագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկելուց

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին