24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106905.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Որոշ մարդիկ, որոնք շահարկում են պետական պարտքի ծավալը, նույնիսկ պետական ու արտաքին պարտքն իրարից չեն տարբերում․ Գևորգ Պապոյան
Այլ Լուրեր

Որոշ մարդիկ, որոնք շահարկում են պետական պարտքի ծավալը, նույնիսկ պետական ու արտաքին պարտքն իրարից չեն տարբերում․ Գևորգ Պապոյան

Պետական պարտքի ծավալը ճգնաժամային իրավիճակներում նորմալ է, որ ավելանում է։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներն ավելացրել են պարտքը՝ պայմանավորված տնտեսական ճգնաժամով։

«Օրինակ՝ մեր հարևան Վրաստանում պարտքային բեռն ավելի քան 3 անգամ ավելի է մեծացել, քան ՀՀ-ում, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ այդ թվում նրանով, որ մեզ մոտ տնտեսությունն ավելի աշխույժ է եղել։ Միևնույն ժամանակ կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությունը շատ ճիշտ է եղել, ինչի արդյունքում ավելի քանի 340 մլն դոլոր տնտեսությանն ու սոցիալական հատվածին աջակցություն է տրամադրվել»,- ասաց նա։

Պապոյանը վստահեցնում է՝ պետական պարտքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա, ու պետությունն ի զորու է կատարել բյուջետային պարտավորությունները։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ներքին պարտքն արտաքին պարտքի հաշվեկշռում գերակշիռ մաս կազմում, նա պատասխանեց․ «Այո, պետական պարտքի մեջ ներքին պարտքի ծավալը գնալով ավելանում է, քանի որ սա պակաս ռիսկային գործոն է։ Երբ դու պարտք ես ոչ թե այլ պետության կամ արտասահմանյան ֆինանսական կազմակերպության, այլ քո քաղաքացիներին, պակաս ռիսկային գոտում ես։ Սա նշանակում է, որ տոկոսավճար ես վճարում  քո քաղաքացիներին, և այս առումով մենք նաև «անվտանգ» պարտքային գոտի ենք համարվում։ Հետևաբար, պարտք վերցնելուց էլ են խելացի քաղաքականություն վարում, քանի որ պարտք ես դրամով, այսինքն՝ քո արժույթով»։

Խոսելով ընդդիմադիրների կողմից պարտքի ավելացումը շահարկելու մասին՝ պատգամավորը շեշտեց, որ հարցը զուտ քաղաքական նկրտումներից է շահարկվում։ Նա շեշտեց, որ մարդիկ, ովքեր շահարկում են պետական պարտքի ծավալը, նույնիսկ պետական ու արտաքին պարտքն իրարից չեն տարբերում։

«Լսում եմ հարցազրույցները նրանց, կարդում ստատուսներն ու հասկանում, որ մարդիկ տարրական պատկերացում չունեն պետական պարտքի մասին, այն մասին, ինչի մասին գրում ու վերլուծություններ են անում։ Սովորական քաղաքական շահարկումներ են, փորձում են մեր քաղաքացիներին մոլորության մեջ քցել։ Նրանք մարդիկ են, որոնց օրոք պարտքը կամ ավելացել է, կամ էլ մարդիկ են, որ սպասարկում են այն մարդկանց  շահերը, ում օրոք Հայաստանի պետական պարտքը մի քանի անգամ ավելացել է։ Շահարկողներից  որոշներին չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ոմանք մասնագիտական առումով կոմպետենտ չեն, որոշների քաղաքական, բարոյական նկարագիրն այնքան ցածր է, որ չեմ անդրադառնա»,- հավելեց Գևորգ Պապոյանը։

Պատգամավորը ՀՀ քաղաքացիններին հորդորեց չանհանգստանալ, քանի որ տնտեսությունն արդեն վերականգնման փուլում է։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքական ապրանքների նկատմամբ միանգամից «էմբարգո» հայտարարելը մի շարք խնդիրներ կառաջացնի․ Գևորգ Պապոյան

Անի Գրիգորյան

Բյուջեն գետնի տակից սարք չէ, որ փողը ոնց ուզես, տպի, տա․ պատգամավորը՝ աջակցություն ակնկալող, բայց հարկ չվճարող գործարարների մասին

Սերինե

Քաղաքականությունը չի կարող հաղթել բիզնեսին, խնդրին կտրվի ինստիտուցիոնալ լուծում․ պատգամավորը՝ ԵԱՏՄ շուկայում հայկական մթերքն իրացնելու մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին