12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51423 By Google Analytics
Գլխավոր » Մարդիկ, որոնք պատասխանատու վերաբերմունք են դրսևորել պետության առաջ, կստանան աջակցություն. Գևորգ Պապոյան
Հարցազրույցներ

Մարդիկ, որոնք պատասխանատու վերաբերմունք են դրսևորել պետության առաջ, կստանան աջակցություն. Գևորգ Պապոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության աջակցության ծրագրիրը։ Ըստ Ձեզ՝ այն փարատեց բոլոր մտահոգությունները, որ երեկ հնչում էին Ազգային ժողովում։

-Ես տեղեկացված էի կառավարության քայլերի մասին և ասեմ, որ սրանք ամբողջ հարցերի պատասխանը տվել են։ Հայաստանում բոլոր բիզնեսները, որոնք որ իրենց հարկերը և վարկերը ժամանակին կատարել են, նրանք կստանան աջակցություն։ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք որ աշխատել ու եկամտային հարկ են վճարել՝ կստանան աջակցություն, բոլոր այն մարդիկ, որոնք այս ընթացքում աշխատանք են կորցրել՝ կստանան աջակցություն։ Այսինքն, պետությունն այն մարդկանց, որոնք որ պետության առաջ  պատասխանատու վերաբերմունք են դրսևորել, նրանք կստանան պետությունից աջակցություն։

-Տեղյակ եք, որ ընդդիմությունը, ընդհանուր առմամբ դժգոհ է իշխանության քայլերից, որոնք արվում են համաճարակի այս օրերին։ Երեկ էլ՝ ԲՀԿ հատուկ նիստի ժամանակ, Ձեր ընդդիմադիր գործընկերները նշեցին, որ արտակարգ իրավիճակին համարժեք քայլեր կառավարությունը չի անում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Իսկ իրենք ի՞նչ են առաջարկում, ես ուղղակի արված հայտարարություն չեմ կարող մեկնաբանել։ Իրենց կողմից արված առաջարկությունները դեռ ինձ չեն հասել, կլինի առարկայական առաջարկություն՝ կմեկնաբանեմ։

-Նաիրա Զոհրաբյանը՝ երեկ այդ նիստի ժամանակ նշեց,  որ բանջարեղենի շուկայում սուպերգնաճ է, որ խանութներում միևնույն ապրանքը վաճառվում է տարբեր գներով։ Նման թանկացումների մասին տեղեկություններ ունե՞ք, ինչպե՞ս կարձագանքեք Ձեր ընդդիմադիր գործընկերոջ այս հայտարարությունը։

-Միևնույն ապրանքը տարբեր խանութներում միշտ էլ տարբեր գներով է վաճառվել, դա նորմալ է, դա շուկայական օրենք է, իսկ եթե խոսում ենք թանկացումների մասին՝ լավ կլինի, տիկին Զոհրաբյանը կոնկրետ օրինակ բերի, ընդհակառակը, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է տվել, ապրանքների թանկացումներ չկան, մեկ-երկու ապրանք 15-20 դրամ թանկացել է, բայց էդ նույն տրամաբանությամբ՝ բազմաթիվ ապրանքների գներ էլ իջել է, հիմա որ բենզինի գինը 30-40 դրամով իջել է, վառելիքի գինը իջել է, յուղերի, քսայուղերի գներն իջել են և բազմաթիվ այլ ապրանքների, դա ինչու՞ չեն ասում։ Այդպիսի գնաճ Հայաստանում չկա։ Այս պահի դրությամբ, եթե ինչ-որ գնաճ էլ կա՝ որոշակիորեն կապված է նաև դոլարի փոխարժեքի հետ, ինչը շատ նորմալ է, այդ փոխարժեքի աճն էլ հակառակ կողմից նպաստում է մեր արտահանվող ապրանքների մրցունակության ավելացմանը։

-Փաստորեն, ընդհանուր առմամբ, նորմա՞լ եք գնահատում այս օրերին՝ իշխանության կողմից իրականացվող աշխատանքները։

-Նորմալ չեմ գնահատում, գնահատում եմ գերազանց։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Այլ երկրներից Հայաստան վերադառնալու հարցում կան հիմնականում 3 օբյեկտիվ դժվարություններ. Ավետ Ադոնց

Diana Amirkhanyan

Սա ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գևորգ Գորգիսյան

Diana Amirkhanyan

Բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ արտակարգ դրության ավարտից հետո. Ռուստամ Բադասյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին