28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70050.7 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ
Այլ Լուրեր

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:

Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»:

Նմանատիպ Հոդվածներ

Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը ՔԿ-ում վարույթ է ընդունվել

Աշխեն

Ոստիկանությունը փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ ահազանգ ստացել է

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին