27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն
Այլ Լուրեր

Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը․

«1.   Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները:

Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։

Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն):

Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։

  1. Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

Նատա Հարությունյան

Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու ադրբեջական կողմի սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է. Մարդու իրավունքների պաշտպան

Սերինե

Ադրբեջանական զինված ուժերը հրետանակոծում են ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը. Մարդու իրավունքների պաշտպան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին