14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Մարզերում խախտումեր չկան, Երևանում թերացել է մեկ ընկերություն. ՍԱՏՄ
Այլ Լուրեր

Մարզերում խախտումեր չկան, Երևանում թերացել է մեկ ընկերություն. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա ստուգայցերը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ անթերի արդյունք է արձանագրել բոլոր մարզերում:

«Երևանում խախտում է թույլ տվել միայն մեկ կազմակերպություն՝ «Սեգաֆրեդո» հանրային սննդի ցանցի սրճարաններից մեկը: Խախտվել են օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմված արձանագրությունը կներկայացվի ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը մարզերում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի վերահսկողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

Անի Գրիգորյան

Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին