-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Մարտակերտի շրջանի 7 բնակավայր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Արցախի տեղեկատվական շտապ
Այլ Լուրեր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Արցախի տեղեկատվական շտապ

Արցախի տեղեկատվական շտապը տեղեկացնում է, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում: Այս օրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա

Նատա Հարությունյան

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում․ ԱՀ ԱԻՊԾ

Անի Գրիգորյան

Մարտակերտում հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո»-ի աշխատակիցը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին