Գլխավոր » «Մարտի 1»-ի գործով անցնող բոլոր վկաների, բոլոր կարևոր ֆիգուրանտների անվտանգությունը պետք է ապահովվի. Ռուբեն Մեհրաբյան
Իրավունք

«Մարտի 1»-ի գործով անցնող բոլոր վկաների, բոլոր կարևոր ֆիգուրանտների անվտանգությունը պետք է ապահովվի. Ռուբեն Մեհրաբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Անվիճելիորեն, «Մարտի 1»-ի գործով անցնող բոլոր վկաների, բոլոր կարևոր ֆիգուրանտների, լինեն նրանք մեղադրյալներ, ամբաստանյալներ, որոնց համար  ընտրված խափանման միջոցը  կալանքը չէ, այո՛, նրանց բոլորի անվտանգությունը պետք է ապահովել»։ Այսօր մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է ապահովել «Մարտի 1»-ի գործով անցնող վկաների անվտանգությունն, ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ եթե ինչ-որ մեկի հաղորդագրություններից քննությունը ավելի շատ հակվում է դեպի ինքնասպանություն վարկածը, ապա պետք է հասկանալ, իսկ ի՞նչն է նրան բերել ինքնասպանություն գործելու որոշմանը։

«Ես կարծում եմ՝ այստեղ լուրջ հետաքննության նյութ կա և կարծում եմ, որ դրա հետ կապված հասարակությունը պետք է լավագույնս տեղեկացվի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Խոսելով նաև այն մասին, որ  այսօր երկու լրատվամիջոց հրապարակել էին տեղեկություններ, որոնք վերաբերում էին Հայկ Հարությունյանի մահվանից առաջ իբրև թե տեղի ունեցած իրադարձություններին և ինչի համար նրանց հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, Ռուբեն Մեհրաբյանն ասաց.

«Ես շատ դրական եմ վերաբերվում Քննչական կոմիտեի այդ քայլին և կարծում եմ՝ պետք է հետևողականորեն այդ անձանցից տեղեկություն ստացվի, թե նրանց որտեղից այդ ինֆորմացիան։ Իսկ եթե սուտ է, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին