27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը հերքում է, որ լքելու է համակարգը. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը հերքում է, որ լքելու է համակարգը. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, մեր տեղեկություններով, որոշել է դուրս գալ համակարգից։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել, բայց ՀՔԾ-ում խոսում են, որ էլ չի դիմանում ճնշումներին եւ զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից։

Մենք կապվեցինք Մուշեղյանի հետ, ով սկզբում լսելով հարցը՝ ասաց, որ զբաղված է, որ մեկ ժամից զանգենք, հետո ասաց, թե քննչական գործողության է, ուշ զանգենք։ Ի վերջո, պատասխանեց մեր հարցին․ «Կարճ ասեմ՝ հիմա գործիս տեղում եմ, աշխատում եմ»։ Իսկ առաջիկայո՞ւմ։ «Առաջիկայում էլ աշխատելու եմ»։ Ասում են՝ Մարտի 1-ի գործն է պատճառը, որ որոշել եք տեղափոխվել մասնավոր սեկտոր։ «Չէ, եղբայր, ասում եմ՝ հիմա էլ աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ու հլը որ աշխատելու եմ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին