20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107948.8 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում. Արարատ Միրզոյան
Այլ Լուրեր

Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ

«Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, սիրելի’ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում եւ կենսագործում էինք մենք հայերս ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը հայրենիք, այլեւ ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում:

Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու անկախ պետությունում: Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը եւ մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»,-ասված է խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ Հոդվածներ

Մենք այլևս երբեք լուռումունջ Դեր-Զոր չենք գնալու. Արարատ Միրզոյանի գրառումը

Անի Գրիգորյան

Հաղթանակից հետո ինչ ասել նրանց, ովքեր ինչ-ինչ այլ շահեր վեր են դասում հայրենիքից, պետությունից ու իրենց ազգակիցներից. Արարատ Միրզոյան

Նատա Հարությունյան

Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայում Թուրքիայի դերը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին