17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ Է թողարկել ի պատիվ Queen խմբի
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ Է թողարկել ի պատիվ Queen խմբի

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (ԹԴՀ) հուշադրամ Է թողարկել Queen խմբի պատվին: Այդ մասին հունվարի 20-ին Twitter-ում հայտնել Է դրամահատարանի մամուլի ծառայությունը։

Twitter-ում զետեղված տեսահոլովակում դրամը ցուցադրում Է խմբի կիթառահար Բրայան Մեյը, որն այս շնորհանդեսը համարել Է շատ անսպասելի պահ: «Մենք այստեղ ունենք թագավորական դրամ՝ հինգ ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով, որը ԹԴՀ-ն թողարկել Է սահմանված կանոններով: Մի կողմում պատկերված Է (Եղիսաբեթ երկրորդ) թագուհու պատկերը, իսկ մյուսում՝ Queen-ը: Նման բան առաջներում չի եղել»,-ասել Է Մեյը:

Four friends who rewrote the rules of rock. The first coin in our #Music Legends Collection celebrates #British #rock #royalty & global superstars, @QueenWillRock! The first band to feature on a UK #coin, add a special kind of magic to your collection https://t.co/h2UStduAZQ  pic.twitter.com/yZPK4Ke9WV— The Royal Mint (@RoyalMintUK) January 20, 2020

Դրամն առաջինն Է դարձել «Երաժշտության լեգենդները» շարքում եւ հասանելի Է տարբեր կատարումներով, որոնց գները տատանվում են 13 ֆունտ ստեռլինգ (17 դոլար) մինչեւ 2020 ֆունտ (2623 դոլար):

Queen-ը հիմնվել Է 1971 թվականին եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող ռոք-խմբերից մեկն Է դարձել երաժշտության այս ուղղության ողջ պատմության ընթացքում: Նրա առավել տարածված երգերի թվում են՝ Bohemian Rhapsody-ն, We Will Rock You-ն, We Are the Champions-ը, The Show Must Go On-ը, I Want to Break Free-ն, A Kind of Magic-ը: 2001 թվականին կոլեկտիվը ներառվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում, իսկ 2002 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում խմբի պատվին աստղ Է տեղադրվել երաժշտության բնագավառում նվաճումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

Անի Գրիգորյան

Մեծ Բրիտանիայի նախարարը հնարավոր Է համարում սեպտեմբերին ԵՄ-ի հետ առևտրական գործարքի կնքումը

Անի Գրիգորյան

Մեծ Բրիտանիան եւս 100 մլն ֆունտ կներդնի COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին