1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ Է արտահայտվել Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնելուն
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ Է արտահայտվել Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնելուն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 14-ին նամակ Է ուղարկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենին, որում դեմ Է արտահայտվել Շոտլանդիային անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու իրավունքով օժտելու նրա պահանջին:

«Դուք եւ ձեր նախորդները անձնական խոստում եք տվել, որ 2014 թվականի հանրաքվեն միակ քվեարկությունը կդառնա սերնդի ընթացքում: Շոտլանդիայի ժողովուրդը համոզիչ կերպով քվեարկեց միասնական Միացյալ Թագավորության պահպանման օգտին, եւ Մեծ Բրիտանիայի եւ Շոտլանդիայի կառավարությունները պարտավորվեցին հարգել այդ հանրաքվեի արդյունքները»,-նշվում Է նամակի տեքստում, որը Ջոնսոնի կողմից հրապարակվել Է Twitter-ում:

Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ այդ հարցի շուրջ նոր քվեարկությունը միայն կշարունակի Շոտլանդիայի քաղաքական լճացումը, որը մոտավորապես մեկ տասնամյակ շարունակվում Է Միացյալ Թագավորության կազմից այդ տարածաշրջանի դուրս գալու արշավի պատճառով:

Դեկտեմբերին Սթերջենը պաշտոնապես խնդրել Է Լոնդոնին՝ Էդինբուրգին տրամադրել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու օրինական իրավունք՝ դա հիմնավորելով կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնցում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) 48 պատգամավորական մանդատ նվաճեց տարածաշրջանի համար հնարավոր 59-ից, ինչը 13-ով ավելի Էր, քան 2017 թվանկանի ընտրությունների արդյունքներով:

Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն կայացել Է 2014 թվականին: Դրա մասնակիցների առնվազն 55 տոկոսը հանդես Է եկել Լոնդոնի եւ Էդինբուրգի միջեւ միության պահպանման օգտին: Սակայն տարածաշրջանում կառավարող ՇԱԿ-ն օգտվեց ԵՄ-ին հետագա անդամակցության շուրջ համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից, որտեղ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն ամբողջ Մեծ Բրիտանիայի, չպաշտպանեց Brexit-ը: Այս հանգամանքն առիթ տվեց անկախության նոր հանրաքվեի գաղափարի առաջադրման համար, որն Սթերջենը պատրաստվում Է կազմակերպել մինչեւ 2021 թվականին ներկայիս գումարման շոտլանդական խորհրդարանի լիազորությունների ժամկետի լրանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ԱՄՆ-ի խամաճիկներն են. Խամենեի

Աշխեն

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի Լիբիային նվիրված Բեռլինի խորհրդաժողովին

Davit Petrosyan

Մեծ Բրիտանիայում սկսել են բութ դանակներ վաճառել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին