31 C
Yerevan
7 Հուլիսի, 2020
82780.8 By Google Analytics 06.07.2020
Գլխավոր » Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի Լիբիային նվիրված Բեռլինի խորհրդաժողովին
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի Լիբիային նվիրված Բեռլինի խորհրդաժողովին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորիս Ջոնսոնը կմասնակցի լիբիական հակամարտության կարգավորմանը նվիրված Բեռլինի միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթին:
«Մեծ Բրիտանիան պաշտպանում Է Լիբիայում հրադադարի ռեժիմի հաստատման բոլոր հնարավորությունները»,-հայտնել Է Դաունինգ-սթրիթի ներկայացուցիչը:

«Վերջին ամիսների ընթացքում Լիբիայում հակամարտությունը սրվել Է եւ ապակայունացմամբ Է սպառնում տարածաշրջանի ավելի ընդարձակ տարածքներում »,-հավելել Է նա:
Նշվում Է, որ վարչապետը Բեռլին կժամանի կիրակի օրը՝ հունվարի 19-ին:

Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիբիական հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, նշանակել Է հունվարի 19-ին, այն կանցկացվի Բեռլինում՝ դաշնային կանցլերի գերատեսչությունում:
Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել Է, որ խորհրդաժողովին կմասնակցեն հետեւյալ երկրները՝ «ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան, Կոնգոն, Իտալիան, Եգիպտոսը, Ալժիրը: Նաեւ հրավիրված են ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները»:

Բեռլին են հրավիրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին եւ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեծ Բրիտանիայում գտել են խոշոր հանցավոր խմբավորման հետքը

Սերինե

Մեծ Բրիտանիան մեղմացնում է ճանապարհորդության կարանտինային ռեժիմը 75 երկրների համար

Սերինե

Լիբիայի ափերին զոհվել է վեց միգրանտ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին