29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Մեկնարկել է կենդանական աշխարհի հաշվառման գործընթացը
Այլ Լուրեր

Մեկնարկել է կենդանական աշխարհի հաշվառման գործընթացը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը հանդիպել է մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող հարցեր, որոնց համատեքստում կարևորվել է կենդանական աշխարհի հաշվառումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Հանդիպմանը մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բնության համաշխարհային Հիմնադրամի» (WWF), Կենսաբանության և հիդրոլոգիայի ինստիտուտի, բնապահպանական և որսորդական միությունների ներկայացուցիչներ։ 

Քննարկման օրակարգում էր Հայաստանի կենդանական աշխարհի հաշվառման գործում միասնական ջանքերի ներդրման հայեցակարգը, ըստ որի շահառու կառույցները հանրային մասնակցության սկզբունքով հնարավորություն կստանան մասնակցել տարիներ շարունակ չիրականացված կենդանական աշխարհի հաշվառմանը, ինչը թույլ կտա ապահովել ստացված տեղեկությունների ամբողջականությունը, հավաստիությունն ու բազմակողմանիությունը։

Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով վերհանեցին հաշվառմանը վերաբերող առաջնային խնդիրները, եզրագծեցին առաջնահերթություններն ու համատեղ աշխատանքի ուղղությունները։ Որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին կամավոր սկզբունքով մասնակցել հաշվառման գործընթացին։

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ի թիվս քննարկված այլ հարցերի կուսումնասիրվեն Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։

Հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին