19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը
Այլ Լուրեր

Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը

Մեկնարկեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը: Այս տարի առաջին անգամ ծրագիրն անցկացվելու է առցանց:

«Մենք ամեն տարի ունեցել ենք հրաշալի ծրագիր, երբ հարյուրավոր երիտասարդների բերել ենք Հայաստան և ունեցել հրաշալի օրեր: Այս տարի որոշեցինք հայրենիքը բերել ձեր տուն, քանի որ չցանկացանք համավարակի պատճառով չեղարկել ծրագիրը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք բոլորս կկարողանանք ֆիզիկապես լինել հայրենիքում»,- ծրագրի մասնակիցներին ողջունելով ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Նա աշխարհի տարբեր երկրներում ապրող մասնակիցներին հայտնեց, որ սիրով սպասում են նրանց Հայաստանում:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կիրականացնի «Քայլ դեպի տուն»  ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց լեզվի դասընթացներ, պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի, արվեստի ներկայացուցիչների հետ, հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ, համայնքային նախագծեր:

Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ  պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը: 

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից: 

Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին