22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Այլ Լուրեր

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:

Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով՝ Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Տարրական ուսուցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում, Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:

 Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:

Նմանատիպ Հոդվածներ

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին