29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100886.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Մեղմացումները չեն կարող ազդել արտագնա աշխատանքի մեկնողների վրա. պարետատան պարզաբանումը
Այլ Լուրեր

Մեղմացումները չեն կարող ազդել արտագնա աշխատանքի մեկնողների վրա. պարետատան պարզաբանումը

Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին:

«Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։ Նախևառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում չէր սահմանվել: Այսինքն, անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը:

Իսկ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը: Ինչպես հենց պարոն Մարուքյանի տարածած տեսանյութում է երևում, փոխվարչապետն ասում է, որ օգոստոսի 12-ին կհայտարարենք լուծումների մասին։

Լուծումների մասին երեկ Տիգրան Ավինյանը հենց ԱԺ ամբիոնից հստակ ու մի քանի անգամ հայտարարեց։ Փոխվարչապետն ասաց, որ քննարկումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակներում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը։ Նաև ի գիտություն՝ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ»:

Նմանատիպ Հոդվածներ

Պետք չէ՞ պահպանել քաղաքացիների առողջությունը, կորչի նրանց առողջությո՞ւնը, դա՞ եք ուզում. «Իմ քայլը» պատգամավոր

Սերինե

ԱԺ-ն չընդունեց ԼՀԿ-ի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը

Անի Գրիգորյան

Արտակարգ դրության ռեժիմը մեղմացվեց, հանվեց նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին