7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108144 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ
Այլ Լուրեր

Մենք այս պատերազմը հաղթելու ենք. Արցախի նախագահ

 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը հաղթելու է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք այս պատերազմը հաղթելու ենք: Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներով, որոնք կամավորագրվում են և ցանկանում են կամավորագրվել: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ինչպես նաև ցավակցել մեր զոհվածների համար»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն, անդրադառնալով դիրքեր վերցնելու և դիրքեր տալու մասին տեղեկություններին, նշեց, որ ընթանում է լայնածավալ պատերազմ, որի ընթացքում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում:

«Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ համատարած պատերազմ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Հակառակորդն իր ամբողջ զինուժն օգտագործում է և շարունակում է օգտագործել: Առաջնագծում մի քանի հարյուր տեխնիկա է հաշվվում: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

Ի գիտություն Արցախում բնակվող կենսաթոշակառուների և նպաստառուների

Անի Գրիգորյան

Համերգ Արցախի համար. աշխարհահռչակ հայ երաժշիտները հանդես կգան նոր ծրագրով

Անի Գրիգորյան

Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին