22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյան
Այլ Լուրեր

Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ասել է Փաշինյանը:

2019թ. Հայաստանն արձանագրել է 7.6 տոկոս տնտեսական աճ` ամենաբարձրը նախորդ 12 տարիների ընթացքում։

Նմանատիպ Հոդվածներ

Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում. վարչապետ

Նատա Հարությունյան

Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Անի Գրիգորյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին