28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք. Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը
Այլ Լուրեր

Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք. Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC HARDtalk հաղորդման ընթացքում:

«Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է:

Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 814 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 239 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ Հոդվածներ

Յուրօրինակ տոնակատարություն կլինի սեպտեմբերի 21-ի հեռուստատեսային եթերում. վարչապետ

Նատա Հարությունյան

Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Անի Գրիգորյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին