30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82419.2 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է, բայց… Սուրեն Գրիգորյան
Քաղաքականություն

Մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է, բայց… Սուրեն Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հիմա հաճախ հարց է հնչում, թե ինչու հանրաքվեի տարբերակից մենք հրաժարվեցինք և ԱԺ-ի միջոցով փոփոխություն կատարեցինք Սահմանադրական օրենքում, և մեր խոսքերն են հիշեցնում մեզ՝ դուք չէիք ասում, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է։ Կարող եմ մեր ամբողջ խմբակցության անունից արձանագրել, որ մենք շարունակում ենք պնդել, որ իսկապես հանրաքվեն լավագույն ճանապարհն է»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հարցերը, դրանց լեգիտիմության առումով, մենք հնարավորություն ունենալու ենք դեռ  արձանագրել մեծ սահմանադրական փոփոխություններով, ուստի արձանագրեմ, որ մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է, բայց մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում, կամ ձևացնում են, որ տեղյակ չեն»,- եզրափակեց պատգամավորը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

ՍԴ՝ լիազորությունները դադարեցված անդամներին կտրվի կենսաթոշակ․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

«Պարոն Թովմասյանի ամոթի զգացումը թույլ տվեք չմեկնաբանեմ». «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին