14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը. Արմեն Գրիգորյան
Այլ Լուրեր

Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով:

Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ 

Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ 

Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը:

Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»:

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին

Անի Գրիգորյան

«Անհեթեթություն է». ԱԱԽ քարտուղարի խոսնակը՝ Արմեն Գրիգորյանի հնարավոր պաշտոնանկության մասին

Նատա Հարությունյան

Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին