19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108224 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու․ Դավիթ Տոնոյան
Այլ Լուրեր

Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու․ Դավիթ Տոնոյան

Անկախությունը մարդու հոգուց է սկսում, ոչ թե սահմանին։ Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա հավելեց, որ անկախության երաշխավորը ոչ միայն հայկական բանակն է, այլև հայ ժողովուրդը:

Նախարարն, անդրադառնալով  Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Արցախի հակամատության հարցով բանակցություններ գոյություն չունեն,  հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից, ասաց․ «Եթե չի բանակցում, նշանակում է՝ չունեն։ Բա ինքն իրեն հո չի մեղադրելու, մեղադրում է հայկական կողմին»։

Ինչ վերաբերում  է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որով կողմերին կոչ է արվել վերադառնալ բանակցություններին, և հարցին՝ ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն  հաղթանակներ ենք ունենալու»:

Դավիթ Տոնոյանն Անկախության օրվա առթիվ նաև շնորհավորեց հայ ժողովրդին՝ ասելով․ «Մեր ժողովրդին մաղթում եմ ուժ և տոկունություն՝ հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր և կանխատեսելի են։ Վստահ եմ՝ ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածը միայն արդար է»:

Նմանատիպ Հոդվածներ

Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրերի բնակիչների հետ

Նատա Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Անի Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին