1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116409.6 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » «Մենք չենք գնացել Արցախ սուրճ խմելու, առաջին օրվանից առաջնագծում ենք». ԲՀԿ-ն կամավորական ջոկատ դեռ չի կազմել
Հարցազրույցներ

«Մենք չենք գնացել Արցախ սուրճ խմելու, առաջին օրվանից առաջնագծում ենք». ԲՀԿ-ն կամավորական ջոկատ դեռ չի կազմել

ԲՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Արման Աբովյանից NewArmenia.am-ն այսօր հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ն հետևե՞լ է վարչապետի հորդորին և կամավորական ջոկատ կազմե՞լ է՝ պատերազմին մասնակցելու համար:

«Առաջին օրվանից ԲՀԿ-ի թե պատգամավորները, թե ԲՀԿ-ականները թե առաջնագծում են, թե մշտապես գտնվում են այնտեղ: Պատգամավորներից Մադաթյան Հրանտը առաջնագծում եղել է, Աղաբաբյան Արայիկը, ես Արցախ եմ մի քանի անգամ գնացել և տարբեր տեղերում եղել: Գրեթե բոլոր պատգամավորները՝  նույնիսկ կանայք: ԲՀԿ-ն առաջին օվանից լծված է բոլոր ընթացքների մեջ: Դավիթը Մանուկյան, Ջանիբեկը Հայրապետյան, Արտյոմը Ծառուկյան, Իվետան Տոնոյան, Շաքեն Իսայան»,-հավաստեց Աբովյանը:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ պատգամավորները գնացել, եկել են Արցախ, իսկ իմ հարցը կամավորական ջոկատների մասին է, ոչ թե այցելությունների, ԲՀԿ-ականը հակադարձեց. «Սա այցելություն չէր, խնդրում եմ շատ զգույշ լինենք խոսքերի հետ: Մենք չենք գնացել լոկ այցելենք և սուրճ խմենք, և գնում ենք ոչ թե լոկ այցելելու և սուրճ խմելու, այլ թե առաջնագծում են կռվում պատգամավորները առաջին օրվանից, թե բոլոր այնտեղի ընթացքներին մասնակցում են»:

Միևնույն ժանանակ, կամավորական ջոկատ ԲՀԿ-ն դեռ չի կազմակերպել: «Այս փուլում գնում են քննարկումներ, թե ֆորմատը ոնց է լինելու: Իհարկե, մենք բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով մասնակցում ենք և մասնակցելու ենք, շատ արդյունավետ մեր գործունեությունը ծավալում ենք: ԲՀԿ-ն հենց առաջին օրվանից կռվում է առաջնագծում»,-վստահեցրեց Աբովյանը:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին