13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ
Այլ Լուրեր

Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ:

Պատգամավորն ասաց, որ մենակ չի մեկնում: «Տեղում կերևա, թե ով ուր է գնալու: Կարծում եմ՝ անվտանգ չէ այս մասին մանրամասներ ներկայացնելը: Հնարավոր է՝ խնամենք վիրավորներին: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա:

Ավելի վաղ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել էր. «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։

Մենք գնացինք, մենք զիջելու հայրենիք չունենք: Լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք, սիրում եմ բոլորիդ»,-շեշտել է նա ու օգտագործել #հաղթելուենք հեշթեգը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նմանատիպ Հոդվածներ

Հնչել են ամենասուր հարցերը, պատասխանները եղել են բավարար սպառիչ․ Բադալյանը՝ Խունդկարյանի հետ հանդիպման մասին

Նատա Հարությունյան

Եթե ձեր բոլոր սխալները դնեմ ֆեյսբուքյան քվեարկության՝ հետևանքները ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի. Բադալյանը՝ Թորոսյանին

Diana Amirkhanyan

Ասում եք՝ սերտորեն համագործակցել եք պատգամավորների հետ, ոչ մի առաջարկ չեք ընդունել․ Լուսինե Բադալյանը՝ սպառնաց պատասխանատվության կանչել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին