7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54075 By Google Analytics
Գլխավոր » Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել. Թաթուլ Մանասերյան. «ՀՀ»
թերթերի տեսություն

Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել. Թաթուլ Մանասերյան. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Նոր կորոնավիրուսի հարուցած տնտեսական խնդիրների եւ դրանց հաղթահարման եղանակների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է աշխատենք տնտեսության այն օղակների ուղղությամբ, որոնք կարելի է զարգացնել, ասեմ, որ այդպիսի ոլորտները շատ են: Հայաստանի պարագայում բնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է, այսինքն, այդպիսի վտանգ մեզ չի սպառնում, եթե ճիշտ կազմակերպենք գյուղատնտեսական աշխատանքները, գյուղատնտեսության ոլորտը, ապա անպայման կարող ենք պետություն-մասնավոր հատված եւ նաեւ փորձագիտական հանրություն կապ ստեղծել:

 ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան լուրջ մասնագետներ, որոնք կարող են օգնել պետությանը մշակելու ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլեր, այլեւ համապարփակ ագրարային քաղաքականություն՝ հստակ թիրախներով: Եթե դրան հավելենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը պանդեմիան կարող է շրջանցել, որովհետեւ առանձնապես մեծ չեն շփումները եւ էլի բազմաթիվ ոլորտներ, կարծում եմ, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում կարող ենք կանխատեսել, բայց ոչ անկում: Հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, տնտեսական աճ կարող ենք գրանցել, եթե ճիշտ կազմակերպվի ամեն ինչ եւ ինքնակազմակերպվենք»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին