17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107491.2 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Մեր բանակը գործում է գերգերազանց, Ադրբեջանը խայտառակ պարտություն է կրում. Ռուստամ Գասպարյան
Գլխավոր Նորություններ

Մեր բանակը գործում է գերգերազանց, Ադրբեջանը խայտառակ պարտություն է կրում. Ռուստամ Գասպարյան

«Կամավորներ չենք հավաքում, «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության տղաներին ասել ենք, որ պատրաստ լինեն։ Նորից ստուգել ենք ցուցակները, որ չտա Աստված, անհրաժեշտության դեպքում, նախարարի առաջին հրահանգով սահման գնանք։ Փառք Աստծո, այսօր դրա կարիքը չկա։ Հենց հիմա գտնվում եմ Տավուշի մարզի Չինարի գյուղում, երկու մեքենայով, մեր տղաներով ուղղակի եկել ենք՝ իրավիճակին ծանոթանալու համար։ Հանդիպումներ ենք ունենում բնակիչների, գյուղապետերի հետ։ Բանակը իր գործը անում է, նույնիսկ ասում են, որ տեղի երկրապահները այստեղի կռված տղաներին չեն թողնում, որ մասնակցություն ունենան, դրա կարիքն առայժմ չկա»,-NewArmenia.amի հետ զրույցում այս մասին ասաց «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը։

Պարո՛ն Գասպարյան, հիմա և՞ս իրավիճակը հանգիստ է Տավուշի մարզում։

-Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, գիշերը հանգիստ է անցել՝ առանց կրակոցների, հենց հիմա ևս շատ հանդարտ է, ընդհանրապես ոչ մի կրակոց չի եղել։

Ինչպե՞ս եք գնահատում Զինված ուժերի գործողությունները։ Կարծում եք` Ադրբեջանը կդիմի՞ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

-Մեր բանակի գործողությունները գնահատում եմ գերգերազանց, շատ հզոր ձևով կազմակերպել են հակահարվածը, մանավանդ՝ երեկվա այդ հարձակումը, որ կասեցրեցին, ետ շպրտեցին թշնամուն։ Ոչ մի կորուստ չունենք մենք, իսկ ադրբեջանցիները մեծ կորուստներով՝ և՛ մարդկային, և՛ նյութական,  ետ են քաշվել, մի բան էլ նրանց ղեկավարությունը խնդրում էր մեր կողմին դադարեցնել կրակը, որ իրենց դիակները կարողանան հավաքել, տանել։

Միշտ էլ իմացել ենք, որ ադրբեջանցին անկանխատեսելի ու նենգ է, ամեն ինչ էլ կարելի է սպասել, մանավանդ այս խայտառակ պարտությունից հետո։ Ալիևը, քանի որ միշտ ներկայացրել է, որ իր բանակը հզոր է, ընդամենը ժամերի հարց է Ղարաբաղը գրավելը, տեսավ, որ ընդամենը մի դիրք չի կարողանում գրավել ու քիթը ջարդվում է։ Իր ժողովուրդն էլ հասկացավ, որ Ալիևը իր բանակի հետ փուչիկ է, դրա համար, կարծում եմ` Ալիևը ինչ-որ տեղ կփորձի մի թույլ օղակ փնտրել և գտնել, որ փորձի իր չունեցած հեղինակությունը նորից բարձրացնի։

-Իսկ Ադրբեջանից հնչող սպառնալիքները որքանո՞վ են իրատեսական։ Երեկ էլ սպառնացել են Մեծամորի ատոմակայանը ոչնչացնել։

-Դա ընդամենը սպառնալիք է։ Նման ռազմական գործողությունը աբսուրդ եմ համարում։ Նա չի ոչնչացնի Մեծամորի ատոմակայանը, քանի որ հարևան Պարսկաստան ունենք, իբր հարևան Թուրքիա ունենք, իսկ ատոմակայանի ոչնչացումը վնասելու է նաև այդ երկրներին։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Անիմաստ պատերազմ՝ Ալիևյան ռեժիմի կոռումպացված քաղաքականության հետևանքով

Անի Գրիգորյան

Ալիևը փոխել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանին

Անի Գրիգորյան

Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայիում դեսպանի պաշտոնից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին