24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106905.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք (թարմացվող)
Գլխավոր Նորություններ

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք (թարմացվող)

13:45

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է. «Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Մեր միջազգային գործընկերները՝ բազմակողմ և երկկողմ մակարդակով, տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տսեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին:

ԱԳ նախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալանիի հետ»:

13:00 Վարչապետ Փաշինյանը հայտնում է.

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի:

12:16 Վարչապետ Փաշինյանը հայտնում է.

Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ:

11:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.

Ոչի՛նչ, ոչի՛նչ, որեւէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին:

11:20

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:Մարտերը շարունակվում են:

10:59

Արցախի ՄԻՊ-ը փոխանցում է.

Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:

10:53

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին։

10:49

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին