30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90816 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Մեր ընդդիմադիր գործընկերը իշխանությանը սևացնելու համար դեմ է գնում անգամ պետական շահին․ Սուրեն Գրիգորյան
Քաղաքականություն

Մեր ընդդիմադիր գործընկերը իշխանությանը սևացնելու համար դեմ է գնում անգամ պետական շահին․ Սուրեն Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեր ընդդիմադիր գործընկերոջ համար իշխանությանը սևացնելու համար ավելի կարևոր է դեմ գնալ անգամ պետական շահին։ Այս մասին ԱԺ ամբիոնից բանկային գաղտնիքի օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Այսօր վատ բան տեղի ունեցավ։ Ես հասկացա, որ մեր ընդդիմադիր գործընկերոջ համար, տիկին Թանդիլյան Ձեզ համար, իշխանությանը սևացնելու համար, ավելի կարևոր է դեմ գնալ անգամ պետական շահին՝ տվյալ դեպքում ֆինանսական անվտանգությանը։ Չկարդալ օրենքը, չմասնակցել գեթ մեկ քննարկման այս օրենքի վերաբերյալ ու ասել, որ․․․ Մի ընդհատեք, երբ ես խոսում եմ, ես արտահայտվում եմ այնպես, ինչպես նպատակահարմար եմ գտնում։ Տարբերակեք գնահատականները, որոնք ուղված են անձի դեմ կամ կարծիքի դեմ։

Ես պատասխանատու հայտարարում եմ, որ չկա նման բան, որ քննիչի հայեցողությամբ ցանկացած անձի նկատմամբ տրվի բանկային գաղտնիք։ Եթե գտնում եք, որ մարմինների նկատմամբ անվստահությունը պատճառ է այս նախագծին դեմ արտահայտվելու համար, տեղեկացնում եմ, որ մարդկանց բնակարանները խուզարկելու համար անկախ բանկային գաղտնիքից պետք է դատարանի որոշում»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ իրենք չեն հորդորում, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը բերվեն Հայաստան։ «ՀՀ գործող իշխանությունը նման կոչ չի անում, երբ դուք կլինեք իշխանություն, նման կոչ կանեք»,- նշեց նա։

Նմանատիպ Հոդվածներ

«Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի». «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

ՍԴ՝ լիազորությունները դադարեցված անդամներին կտրվի կենսաթոշակ․ Սուրեն Գրիգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին