9 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը` 20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին
Այլ Լուրեր

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը` 20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին

Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետի «Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը: Հերոսներ են դարձել հասարակ քաղաքացիները, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։

Այս տարի կազմակերպիչները սահմանել էին նաև երկու հավելյալ մրցանակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով ու հուլիսին Տավուշում ծավալված մարտական գործողություններով:

COVID-19-ի դեմ պայքարում անձնվեր աշխատանքի համար «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնվել է այն 20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին, ովքեր վերջին ամիսների ընթացքում զորուգիշեր անտրտունջ կատարել են իրենց առաքելությունը` ծառայելով ժողովրդին: Մրցանակը հանձնել է կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին, ով բժիշկների անունից շնորհակալություն է հայտնել կառավարությանը` կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու, իրենց աշխատանքը բարձր գնահատելու կապակցությամբ:

Նշենք, որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակն ամսեամիս կփոխանցվի 20 բժշկական կենտրոններին` ի նշան մեր երախտագիտության հերոս բուժաշխատողների:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող Է աճել եւս 2 – 3 շաբաթ

Անի Գրիգորյան

COVID-19-ի դեմ մոսկվացիների մասսայական պատվաստումը կմեկնարկի դեկտեմբեր-հունվար ամիսներին

Անի Գրիգորյան

COVID-19-ի դեմ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի արտադրությունը կսկսեն հոկտեմբերի վերջին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին