27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92025.6 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Մեր խնդիրներն այսօր գալիս են նաև ուսուցիչների քիչ պատրաստվածությունից. «Փաստ»
թերթերի տեսություն

Մեր խնդիրներն այսօր գալիս են նաև ուսուցիչների քիչ պատրաստվածությունից. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ հստակ հայտնի չէ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին դասերը կանցկացվեն հեռավար տարբերակով, թե ոչ: Դեռ գարնանը հեռավար կրթությանը հանկարծակի անցումը մի շարք հարցեր ու խնդիրներ առաջ բերեց: 

Ակնհայտ է, որ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում հատկապես հեռավար կրթությունն իր խնդիրներն է առաջ քաշում: 

«Դասավանդի՛ր, Հայաստան» համակարգային փոփոխությունների ծրագրերի ղեկավար Մանուկ Խաչատրյանը, սակայն, առաջարկում է կրթությանը վերաբերող ցանկացած հարց դիտարկել ընդհանուր կոնցեպտի մեջ:

«Սա շատ կարևոր փաստ է, որ քննարկումները վերաբերում են ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանների կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնառությանը, այլ կրթական համակարգին, թե որքանով է այն արդյունավետ ներառական կրթություն իրականացնում, որքանով էր պատրաստ հեռավար կրթությանը և որքանով էր պատրաստ ներառական կրթություն իրականացնել հեռավար տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նշում է՝ երբ խոսում ենք դժվարությունների մասին, պետք է առանձնացնել մեկ կարևոր փաստ, այն է՝ մեր հանրակրթական դպրոցներում ստեղծված չեն պայմաններ, օրինակ՝ տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: 

«Սա պայմանավորված է և՛ անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայությամբ, և՛ ամենակարևորը՝ ուսուցիչների պատրաստվածությամբ: Մեր ուսուցիչներից շատերը նոր են սովորում, այդ առիթը քիչ-քիչ ստեղծում են պետությունը և տարբեր կազմակերպություններ, որպեսզի նրանք սկսեն իրականացնել ներառող դասավանդում կամ հատուկ տեխնոլոգիաների կիրառում կոնկրետ երեխաների դեպքում և այլն: 

Նույն իրավիճակը տեղափոխվեց հեռավար կրթության հարթակ: Այնպես չէ, որ ամեն ինչ շատ լավ էր, սկսվեց հեռավար ուսուցումը և կանգնեցինք խնդիրների առաջ: Հեռավար ուսուցման դեպքում առաջացան խնդիրներ, որոնց ուսուցիչները հանդիպեցին հեռավար ուսուցման գործիքներից օգտվելիս և ավելացավ երեխաների ունեցած տեխնոլոգիաների կիրառման հարցը: 

Շատ դեպքերում հեռավար ուսուցումն ավելի լավ հնարավորություններ է տալիս ուսումնառություն կազմակերպելիս, քանի որ երբ առօրյա կրթության ժամանակ երեխաներին համակարգիչներ և տեխնոլոգիաներ են պետք, ուսուցիչներից շատերը չեն կարողանում դրանցից ճիշտ օգտվել, ճիշտ հարթակներից և ճիշտ ձևերով, իսկ այս դեպքում բոլորն են համակարգչից օգտվում: 

Օրինակ՝ մեկը համակարգչում ունի գիրք ընթերցող ծրագիր, մյուսը՝ չունի, բայց այստեղ սկզբունքը նույն է, ուղղակի հարց է՝ ուսուցիչը որքանով է կարողանում ներառող դաս անցկացնել, ինչ մեթոդներ է կիրառում դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար: Մյուս հարցն է՝ որքանով նա կկարողանա նույն բանն անել արդեն համակարգչով հեռավար դասեր անցկացնելիս: 

Մեր խնդիրներն այսօր գալիս են ուսուցիչների քիչ պատրաստվածությունից, դժվարություններից, որոնք ընդհանրապես կան ներառող դասավանդման մեջ: Երբ հեռավար կրթության պայմաններում խոսում ենք միայն այն երեխաների մասին, որոնք առանձնահատուկ հարմարեցումների կարիք ունեն, այդ դեպքում կթվա, թե խնդիրը միայն իրենց հետ է կապված և հարցն այսպես կդրվի՝ հարմարեցումը տրամադրեք, կրթությունը կլինի»,-նշում է մեր զրուցակիցը:

«Ուսուցիչները չունեն բազային տեխնոլոգիաները կիրառելու խնդիր, ուսուցչին «ZOOM» սովորեցնելով հեռավար կրթության հարցը չի լուծվի: Հանգում ենք այն խնդրին, որ մեր կրթական համակարգն ինչ-որ պահի ինչ-որ ուրիշ բան սկսեց պահանջել մեր ուսուցիչներից, և նրանք պատրաստ չէին դրան: 

 Եթե ուսուցիչն ինքն ընկալում է ներառող դասավանդումը, մոտեցում գտնելը ժամերի հարց է: Մենք այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն այս պահին չեն օգնում: Այսօր աշխարհն է ընդհանրապես հետ ընկել կրթությունից, մենք ևս շատ երկրների հետ միասին հետ ենք ընկել կրթության համակարգում լավագույն փորձառություններից»,-եզրափակում է Մանուկ Խաչատրյանը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ

Diana Amirkhanyan

Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում

Diana Amirkhanyan

Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կարող են այցելել կրթական կայքեր

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին