-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115622.4 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Մեր ՀԿ-ն տարբեր կերպ աջակցում է ռազմաճակատին, բայց դասակ էլ չենք կարող կազմել՝ քիչ ենք, կանայք ավելի շատ են․ Դ․ Իոաննիսյան
Այլ Լուրեր

Մեր ՀԿ-ն տարբեր կերպ աջակցում է ռազմաճակատին, բայց դասակ էլ չենք կարող կազմել՝ քիչ ենք, կանայք ավելի շատ են․ Դ․ Իոաննիսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ էր արել քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը:

NewArmenia.am-ը կապ հաստատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ, հասկանալու՝ իրենց ՀԿ-ն մտադիր է արդյոք կամավորական ջոկատ կազմել։

«Մեր ՀԿ-ում կան մարդիկ, որոնք դեռևս սեպտեմբեր ամսից առաջնագծում են ու վաղուց պատերազմում են։  ՀԿ-ում կան մարդիկ, որոնք պարբերաբար թիկունք են ապահովում որոշ ստորաբաժանումների, նույնիսկ կան ստորաբաժանումներ, որոնց թիկունքի զգալի մասը մենք ենք ապահովում։ Մեր կազմակերպությունում ռազմաճակատին տարբեր ձևերով են աջակցում, չեմ կարծում, մի դասակ հավաքվի, ի դեպ, մեզ մոտ աշխատողների մեծ մասը կին է։ Բնականաբար, մեր ՀԿ-ի կին աշխատակիցներն էլ  իրենց ներդրումն ունենում  են, առնվազն մեկն Արցախում հրետանակածության տակ է ընկել։ Մեր կազմակերպությունը նաև Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին է փաստեր հավաքում»,- ներկայացրեց նա։

Դանիել Իոաննիսյանը չի հերքում, որ բոլոր ոլորտներից կամավորական ջոկատներ կազմելը կարող է վնասել տնտեսությանը, սակայն այլ տարբերակ չի տեսնում։

«Ինչ-որ չափով կարող է ազդել, քանի որ մարդիկ ոչ թե տնտեսության վրա են աշխատում, այլ  զբաղված են այլ գործերով։ Իհարկե, վնասներ կան, բայց այլ տարբերակ չունենք»,- շարունակեց Դանիել Իոաննիսյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պետության զորահավաքի շրջանում կարող են ռազմաճակատ մեկնել։

Նմանատիպ Հոդվածներ

Բարձրացրել եմ Ադրբեջանի կողմից Վարդենիսի տարածաշրջանի հրետանակոծության հարցը, ՌԴ դեսպանին պատասխանը գոհացնում է․ Դ․ Իոաննիսյան

Անի Գրիգորյան

Ընտրացուցակներում չեն հայտնվելու մարդիկ, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն անցել է․Դ․ Իոաննիսյանը՝ ընտրացուցակների մաքրման մասին

Սերինե

Կուսակցությունների ֆինանսավորման ձևերը կփոխվեն․ մեկ օլիգարխը չպետք է «երաժշտություն» պատվիրի. Իոաննիսյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին