21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Մեքսիկան COVID-19-ի բուժման համար կօգտագործի Հիդրօքսիքլորոքինը
Աշխարհ

Մեքսիկան COVID-19-ի բուժման համար կօգտագործի Հիդրօքսիքլորոքինը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սանիտարական ռիսկերի պաշտպանություն գծով Մեքսիկայի դաշնային հանձնաժողովը թույլ է տվել Առողջապահության նախարարությանը COVID-19-ի բուժման համար նախնական փուլում օգտագործել մալարիայի դեմ դեղամիջոցը՝ Հիդրօքսիքլորոքինը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումները ցույց են տվել Հիդրօքսիքլորոքինի նախնական փուլում կիրառելու արդյունավետությունը՝ նվազեցնելով բորբոքային պրոցեսը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Novartis» դեղագործական ընկերությունը մեծ քանակությամբ Հիդրօքսիքլորոքին է տրմադրել Մեքսիկային:

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 527 է, մահերինը՝ 6 հազար 989-ը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Նմանատիպ Հոդվածներ

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Աշխեն

ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ դասախոսություն անցկացվեց ԵՊՀ-ում

Աշխեն

Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին