1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Մի՛ լռեք». քաղաքացիները ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիա իրականացրին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Մի՛ լռեք». քաղաքացիները ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիա իրականացրին

ՀՀ քաղաքացիները Մատենադարանի մոտից «Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը» վանկարկումներով քայլերթով գնացին դեմպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ։ Ակցիային էին միացել նաև հանրային դեմքեր։

NewArmenia.am— ի հետ զրույցում դերասան Գրիգոր Դանելյանը նշեց, որ իրենք ակցիայի մասնակցում են որպես ՀՀ քաղաքացիներ։ Նա կոչով դիմեց արտերկրում ապրող մեր հայրենակիցներին՝ մասնավորապես հանրային դեմքերին, նմանատիպ ակցիաներ իրականացնել։

«ՄԱԿ-ը պետք է խոսի, ի վերջո, աշխարհը պետք է խոսի, ընդունված մի շարք կոնվեցիաներ ունեն՝ կախված մարդու իրավունքների պաշտպանության հետ, սակայն իրենք չեն պահպանում այդ կոնվենցիաները»,- ասաց Դանիելյանը։

 «Իրավունք Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն  էլ լրագրողների հետ զրույցում  հիշեցրեց, որ սեպետեմբերի 28-ից եվրոպական տարբեր կառույցներին՝ այդ թվում ՄԱԿ-ին, ուղարկվում է, թե ինչ է կատարվում Արցախում, բայց  բավարար արձագանք չենք տեսնում:

«Հակառակը՝ մենք տեսնում ենք չեզոքություն և տեսնում ենք՝ այստեղի կառույցների ներկայացուցիչներն ակտիվություն չեն դրսևորում, չեն այցելում այն վայրերը, որոնք հրթիռակոծումների են ենթարկվում, չեն հավաքում փաստերը, դա է նաև պատճառներից մեկը, որ անհամաչափ արձագանք կա։ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Գյանջա, բայց այստեղի նույն ներկայացուցիչը որևէ ակտիվություն չի դրսևորում»,- հավելեց Հակոբյանը։

Ակցիան ուղորդվում էր «Մի լռեք, կույր մի եղեք», «Ալիև տեռորիտս», «Էրդողան» տեռորիստ վանկարկումներով։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը  ՄԱԿ-ի գրասնեյակի մոտ շեշտեց, որ միասնական էն ու մեկ պահանջ ունեն․ «Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը, ինչո՞ւ չի բարձրաձայնում այն ամենի մասին ինչի մասին պետք է բարձրաձայնի, 20 օրից ավելի է՝ լռում է, եթե Արցախն իրենց համար չեզոք գոտի է, ինչո՞ւ չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- ընդգծեց Երանոսյանը՝ հավելելով, որ հետևողական են լինելու, այլ ոչ թե հանձնելու են նամակը, գնան նստեն տանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար

Նատա Հարությունյան

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին

Անի Գրիգորյան

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին